Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/49167/02/21 քաղաքացիական գործով Վարդան Սամվելի Համբարձումյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



ԴԴ 9.1

Վարդան Սամվելի Համբարձումյանին
/ք. Հրազդան, Շինարարների նրբ., տ. 6/


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/49167/02/21 քաղաքացիական գործը ըստ հայցի` Աննա Սամվելի Գոգինյանի ընդդեմ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի, Նազարեթ Սարգսի Գումրոյանի, պատասխանող ՀՀ կադաստրի կոմիտեի` գույքի նկատմամբ բռնագանձումը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք գույքի հետագա իրացումը և պատասխանողի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի`Վարդան Սամվելի Համբարձումյանի և Աննա Սամվելի Բաբայանի որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող պատասխանողանց հայցն ընդդեմ Աննա Գոգինյանի, <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի, Նազարեթ Գումրոյանի, պատասխանող Կադաստրի կոմիտեի` գույքի բռնագանձումը և սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք գույքի հետագա իրացումը և Նազարեթ Գումրոյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` «Աջափնյակ-2», հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/49167/02/21 քաղաքացիական գործով 31.05.2023թ.–ին, ժամը 12:20-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`