Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/41995/02/22 քաղաքացիական գործով պատասխանող՝ ՙԱվտո Էքսպերտ Փորձագիտական՚ ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Քաղաքացիական գործով երրորդ անձ
ՙԱվտո Էքսպերտ Փորձագիտական՚ ՍՊԸ
/ՀՀ, ք. Երևան, Շ. Շահամիրյան փ. 1/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԵԴ/41995/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի` Ռոման Վարանցովի Մկրտիչյանի ընդդեմ պատասխանող ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ԱՓԲ ընկերության, երրորդ անձինք՝ ՙՆաիրի Ինշուրանս՚ ԱՍՊ ընկերության, ՙԱրմենիա Ինշուրանս՚ ԱՍՊ ընկերության և ՙԱվտո Էքսպերտ Փորձագիտական՚ ՍՊ ընկերության՝ տրանսպորտային միջոցին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին;
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41 թիվ ԵԴ/41939/02/22 քաղաքացիական գործով 18.07.2023թ.–ին, ժամը 12:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՜ Վ ԲԱՍՏԱՋՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010-511-813 /+415/

Էլ. փոստ`