Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՏԴ/0061/02/23 քաղաքացիակն գործով հրապարակային ծանուցում

22.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանող՝ Հովհաննես Արտակի Սողոմոնյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, Նորաշեն, Բաղրամյան փ., 27


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0061/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


08 մայիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ն. Անանյան) (այսուհետ՝ Դատարան),

ծանոթանալով ըստ հայցի «Արեգակ» ՈւՎԿ ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Հովհաննես Արտակի Սողոմոնյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործի նյութերին,
Պ Ա Ր Զ Ե Ց

Ընկերության ներկայացրած հայցադիմումը Դատարանին է մակագրվել 13.01.2023թ., իսկ դատական գործը հանձնվել է 16.01.2023թ.։ Հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 27.01.2023թ. որոշմամբ։ Նույն որոշմամբ Դատարանը որոշել է կիրառել պարզեցված վարույթ, մերժել Ընկերության միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին և եզրափակիչ դատական ակտը հրապարակել 12.05.2023թ.:
Սույն գործով՝ 05.05.2023թ., Դատարանը պատասխանող Հովհաննես Արտակի Սողոմոնյանին ծանուցումն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով նույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Ապահովելու համար պատասխանողի պատշաճ ծանուցումը սույն գործով և ղեկավարվելով արդար դատաքննության իրավունքով, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներով՝ Դատարանը գտնում է, որ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը պետք է փոփոխել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 300-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Սույն քաղաքացիական գործով փոփոխել վճռի հրապարակման օրը:
2. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 29.05.2023թ.՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`