Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1594/04/19 սնանկության գործով դատական ծանուցագիր

23.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս և 6-րդ մաս

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/1594/04/19 սնանկության գործը` ըստ դիմումի «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության` Վիկտորյա Արտյոմի Արզումանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավոր Ն. Կարապետյան) 04.05.2023 թվականին կայացրել է որոշում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին:
Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2023թ∙ հունիսի 08-ին՝ ժամը 12:00-ին, Վերաքննիչ դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 21):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Ելնելով վերոշարադրյալ հոդվածի պահանջներից՝ խնդրում եմ պարտապան՝ Վիկտորյա Արտյոմի Արզումանյանին (ք.Սևան, Աբովյան փողոց, շենք 9, բն. 20) ծանուցել դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին։

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811-332

Էլ. փոստ`