Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/9309/02/23 քաղաքացիական գործով ծանուցում

23.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 99- րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak2@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/9309/02/23
<<26>> ապրիլի 2023թ.


Քաղաքացիական գործով պատասխանող
Մայք Թոքաթլյանին
/ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փ., 56 շ., բն.26/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի որոշմամբ՝ Գոհար Բենիամինի Ալեքսանյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Մայք Կարապետի Թոքաթլյանի (այսուհետ նաև Պատասխանող)՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի 58 շենքի թիվ 16 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի ½ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Միաժամանակ, Դատարանը 20.04.2023 թվականին որոշում է կայացրել գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ նախնական դատական նիստը նշանակվել է 31.05.2023 թվականին, 11:30-ին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան, 41ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումները, ծանուցագիրը:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:

Հարգանքով՝


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱԼԱՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`