Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՀԿԴ/0037/02/23 (նախկինում՝ թիվ ՏԴ/0002/02/09) քաղաքացիական գործով դատական ծանուցում

23.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Քաղաքացիական գործ` ՀԿԴ/0037/02/23
(նախկինում՝ թիվ ՏԴ/0002/02/09)


Երրորդ անձ` Անդրանիկ Սիրասի Հակոբյանին
հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ․ Նավուր, 1-ին փողոց, տուն 23

Ծանուցագիր

Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0037/02/23 քաղաքացիական գործով Դատարանի 23/05/2023 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումը։
Թիվ ՀԿԴ/0037/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ Տավուշի մարզի դատախազության ընդդեմ Սմբատ Հակոբյանի, երրորդ անձեր Ելենա Անդրանիկի Հակոբյան, Անդրանիկ Սիրասի Հակոբյան՝ համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և այդ բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, նշանակվել է ևս մեկ նախնական դատական նիստ 2023 թվականի հունիսի 13-ին` ժամը 14:00-ին՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 8):
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ թիվ ՀԿԴ/0037/02/23 քաղաքացիական գործով դատական նիստին մասնակցելու որպես հայցի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ պատասխանողի կողմում:
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


Առդիր` դատարանի որոշումը «2 թերթ»։

Դատավորի օգնական `Լ.Բադալյան

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան 3/9

Հեռ..` 010 293126

Վեբ կայք` -

Էլ. փոստ`