Թիվ ԼԴ/4820/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
24.05.2023
վկա՝ Ռոբերտ Գևորգի Գրիգորյանին
հասցեն` քաղաք Վանաձոր, Աղայան փ․, շենք 80/1, բնակարան 12
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Լիպարիտ Լադիկի Ղուլյանի ընդդեմ Սամվել Վոլոդյայի Բարսեղյանի և Վանաձորի համայնքապետարանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին։
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 13․06․2023 թվականին, ժամը 14։00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Սույն քաղաքացիական գործով բավարարվել է դիմողի ներկայացուցչի միջնորդությունը և որոշվել է որպես վկա ցուցմունք տալու համար Ձեզ կանչել դատարան:
Պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն`
1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։
2. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ` <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`