Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/4375/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Արմինե Հրաչիկի Ղարաքեշիշյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Ոսկեվան 6 փող., 1 նրբ., 10 տ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/4375/02/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


11 մայիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

դռնբաց դատական նիստում քննելով ըստ հայցի «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Արմեն Հրաչիկի Ղարաքեշիշյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Մարինե Հրաչիկի Ղարաքեշիշյանի, Արմինե Հրաչիկի Ղարաքեշիշյանի, Կարինե Հրաչիկի Ղարաքեշիշյանի, Սեդա Սայադի Ղարաքեշիշյանի և Հրաչիկ Գիգոլի Ղարաքեշիշյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին քաղաքացիական գործով հայցվորի միջնորդությունը՝ փորձաքննություն նշանակելու մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սույն գործով 11.05.2022թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը քննարկել է հայցվորի միջնորդությունը՝ սույն գործով շինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնելիս պարտավոր է դրանում նշել ապացուցման ենթակա այն փաստը, որը պետք է հաստատվի փորձագետի եզրակացությամբ, և առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց առաջին ատյանի դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը: Եթե համապատասխան փորձաքննություն կատարելու համար պահանջվում է լիցենզիա կամ որակավորում, գործին մասնակցող անձը միջնորդությանը կից ներկայացնում է նրա կողմից առաջարկվող մասնագիտացված փորձագիտական հաստատության կամ փորձագետի կողմից այդպիսի փորձաքննություն կատարելու իրավասությունը հավաստող ապացույց:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելիս առաջին ատյանի դատարանը փորձագետին կարող է առաջադրել միայն այն հարցերը, որոնք ներկայացրել են գործին մասնակցող անձինք: Առաջին ատյանի դատարանը, ելնելով ապացուցման ենթակա փաստի էությունից և բովանդակությունից, իրավունք ունի շտկելու առաջադրված հարցը: (...)
Նկատի ունենալով, որ Դատարանը 12.04.2023թ. որոշմամբ սույն գործով ապացուցման ենթակա փաստեր է սահմանել «Արմեն Հրաչիկի Ղարաքեշիշյանի բաժինները բնեղենով առանձնացնելու անհնարինությունը» և «Արմեն Հրաչիկի Ղարաքեշիշյանի բաժինների շուկայական արժեքները», իսկ հայցվորը միջնորդել է նշանակել շինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն, Դատարանը գտնում է, որ նշված ապացուցման ենթակա փաստերը պարզելու համար սույն գործով անհրաժեշտ է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն՝ փորձագետ(ներ)ին առաջադրելով հայցվորի ներկայացրած հետևյալ հարցերը.
1. ըստ թիվ 11-018-0002-0009, թիվ 11-018-0003-0003, թիվ 11-018-0125-0103, թիվ 11-018-0108-0002, թիվ 11-018-0109-0010, թիվ 11-018-0117-0029 և թիվ 11-018-0102-0009 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի տվյալների՝ հնարավոր է արդյո՞ք բնեղենով առանձնացնել Արմեն Հրաչիկի Ղարաքեշիշյանի բաժինն ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքերից, եթե այո, ապա ի՞նչ կարգով,
2. որքա՞ն է կազմում յուրաքանչյուր անշարժ գույքի շուկայական արժեքը,
3. որքա՞ն է կազմում յուրաքանչյուր անշարժ գույքում Արմեն Հրաչիկի Ղարաքեշիշյանի բաժնի շուկայական արժեքը:
Հայցվորը միջնորդել է փորձաքննության կատարումը հանձնարարել «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե նշանակվել է փորձաքննություն:
Նկատի ունենալով, որ սույն գործով նշանակվում է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և առանց փորձագետի եզրակացության՝ գործի հետագա քննությունն աննպատակահարմար է, Դատարանը գտնում է, որ գործի վարույթը ենթակա է կասեցման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 5-րդ, 86-րդ, 87-րդ, 157-րդ, 158-րդ, 199-րդ, 200-րդ, 360-362-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

1. Հայցվոր «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության միջնորդությունը բավարարել: Սույն քաղաքացիական գործով նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ին:
2. Փորձագետ(ներ)ին առաջադրել հետևյալ հարցերը.
2.1 ըստ թիվ 11-018-0002-0009, թիվ 11-018-0003-0003, թիվ 11-018-0125-0103, թիվ 11-018-0108-0002, թիվ 11-018-0109-0010, թիվ 11-018-0117-0029 և թիվ 11-018-0102-0009 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի տվյալների՝ հնարավոր է արդյո՞ք բնեղենով առանձնացնել Արմեն Հրաչիկի Ղարաքեշիշյանի 1/6 բաժինն ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքերից, եթե այո, ապա ի՞նչ կարգով,
2.2 որքա՞ն է կազմում յուրաքանչյուր անշարժ գույքի շուկայական արժեքը,
2.3 որքա՞ն է կազմում յուրաքանչյուր անշարժ գույքում Արմեն Հրաչիկի Ղարաքեշիշյանի բաժնի շուկայական արժեքը:

3. Հանձնարարել «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի ղեկավարին՝ փորձագետ(ներ)ին նախազգուշացնել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և նախազգուշացնելու մասին ստորագրությունը եզրակացության հետ միասին ուղարկել դատարան։
4. Փորձաքննության կատարման համար «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի փորձագետ(ներ)ին տրամադրել վերը նշված անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման վկայականների պատճենները։
5. Փորձաքննության հետ կապված ծախսերը դնել հայցվոր «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության վրա, իսկ վերջնական դատական ակտ կայացնելիս անդրադառնալ սույն ծախսերը կողմերի միջև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված կարգով բաշխելու հարցին:
6. Քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչև գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին դատարանին հայտնի դառնալը։

Որոշումը՝ փորձաքննություն նշանակելու մասով, ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
Որոշումը՝ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասով, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ գործին մասնակցող անձանց կողմից այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`