Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/0646/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ թիվ ԱՐԱԴ/0646/02/23
«24» մայիսի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Ջուլիետա Գագիկի Բունիաթյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., ք. Աշտարակ, Տ. Մեծի 34/1/


ՈՐՈՇՈՒՄ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ՝
դատավոր` Զ. Մկրտչյանը

17 մայիսի 2023թ․ ք. Աշտարակ

ծանոթանալով ըստ հայցի՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության ընդդեմ Ջուլիետա Գագիկի Բունիաթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԱՐԱԴ/0646/02/23 քաղաքացիական գործին և 17․05․2023 թվականին Հայցվորի (ներկայացուցչի) կողմից Դատարան ներկայացված միջնորդությանը՝

ՊԱՐԶԵՑ

06․03.2023 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` վերոնշյալ պահանջով:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը Դատավոր Զ․Մկրտչյանին տրամադրվել են 10․03.2023 թվականին։
Դատարանի 20․03.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, միաժամանակ որոշվել է քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 19․06.2023 թվականը:
17․05.2023 թվականին Հայցվոր ընկերության ներկայացուցիչ Դիանա Մանուկյանի կողմից Դատարան է ներկայացվել միջնորդություն (Մ-3554/23), որով ամբողջությամբ հրաժարվել է Պատասխանողի դեմ ներկայացրած հայցապահանջից և խնդրել է քաղաքացիական գործի վարույթը կարճել:
Դատարանը, ուսումնասիրելով հայցվորի կողմից ստացված միջնորդությունը՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
17․05.2023 թվականին Հայցվորի ներկայացուցչի կողմից Դատարան է ներկայացվել միջնորդություն (Մ-3554/23), որով ամբողջությամբ հրաժարվել է Պատասխանողի դեմ ներկայացրած հայցապահանջից և խնդրել է քաղաքացիական գործի վարույթը կարճել:
Հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Հայցվորի ներկայացուցիչը, դատական նիստից դուրս ներկայացրել է պահանջից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ուստի Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է միջնորդությունը ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրել դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 183-րդ, 300-րդ հոդվածներով `

ՈՐՈՇԵՑ

1. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության ընդդեմ Ջուլիետա Գագիկի Բունիաթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԱՐԱԴ/0646/02/23 քաղաքացիական գործով դատական նիստ նշանակել 2023 թվականի մայիսի 31-ին՝ ժամը «10։15»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ. Մեծի 65

Հեռ..` (0232) 35758

Էլ. փոստ`