Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԴ/51413/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Արմեն Թադևոսյանին
(ք. Երևան, Չարբախ, 3-րդ փողոց, 1-ին նրբ., 22 տուն)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Սոֆի Պետրոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 02.06.2022 թվականի որոշման դեմ թիվ ԵԴ/51413/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Սոֆի Պետրոսյանի, Արմեն Պետրոսյանի, Ռոբերտ Պետրոսյանի ընդդեմ Արմեն Թադևոսյանի, Լուսաբեկ Սամվելյանի, Մանյակ Ռևազյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Արա Գրիգորյանի, Սիմա Ղուկասյանի, «Նորաշեն 2007» բարեգործական հասարակական կազմակերպության, Խաչատուր Սահակյանի, Ստեփան Մեսրոպյանի, Էդուարդ Մկրտչյանի, Աշոտ Թադևոսյանի, Սյուզաննա Գրիգորյանի, «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի տնօրեն` Արմեն Թադևոսյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի աշխատակազմի Երևանի ստորաբաժանում` սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք` գործարքները մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով պատասխանող Ս.Հովհաննիսյանի հայցապահանջի դեմ ներկայացված միջնորդությունը` հայցային վաղեմություն կիրառելու մասի:
Գործով պատասխանող Արմեն Թադևոսյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք. Երևան, Չարբախ, 3-րդ փողոց, 1-ին նրբ., 22 տուն հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`