Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/4885/02/21քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

ԿԴ/4885/02/21

Ինքնուրույն պահանջներ չներկայացնող
երրորդ անձ՝ Վաղարշակ Սամվելի Ծորմուտյան
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ, Զինավան 1 փողոց, 1 փակուղի, 1 շենք, 24 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի հունվարի 3-ին
ծանոթանալով ըստ հայցի Գոռ Արիստակեսի Գրիգորյանի և Անի Սամվելի Սարգսյանի (այսուհետ նաև՝ Հայցվորներ) ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Հայցվորները հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 12.05.2021 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 12.05.2021 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (Ա. Օհանյան) կողմից 22.06.2021 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 21.07.2022 թվականին կայացած դատական նիստի ընթացքում ներկայացվել է միջնորդություն ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ, որը Դատարանի արձանագրային որոշմամբ բավարարվել է և Վաղարշակ Սամվելի Ծորմուտյանը ներգրավվել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Օհանյանի այլ դատարանի դատավոր նշանակվելու հիմքով թիվ ԿԴ/4885/02/21 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2022 թվականի դեկտեմբերի 12-ին:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ից 30-ը ներառյալ արձակուրդում գտնվելու հիմքով քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացվել է 2023 թվականի հունվարի 3-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Գոռ Արիստակեսի Գրիգորյանի և Անի Սամվելի Սարգսյանի ընդդեմ պատասխանող ՀՀ պաշտպանության նախարարության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Վաղարշակ Սամվելի Ծորմուտյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԿԴ/4885/02/21 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2023 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 16:00-ին, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`