Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/3772/02/22 քաղաքացիական գոծով հրապարակային ծանուցում

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։


Պատասխանող՝ Վահագն Էվինյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, Նոյեմբերյան, Կոթի 9 փ., 2-րդ նրբ., տ. 6


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/3772/02/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 ապրիլի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)՝

նախագահությամբ՝
քարտուղարությամբ՝
դատավոր Նարինե Անանյանի,
Ռուզաննա Մամյանի,


դռնբաց դատական նիստում քննարկելով ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Վահագն Արամի Էվինյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց

Սույն քաղաքացիական գործով 12.04.2023թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված գործողությունները:
Դատարանը գտել է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն և ապացուցման են ենթակա հետևյալ փաստերը.
1) Ընկերության և Վահագն Արամի Էվինյանի միջև ապահովագրության հարաբերությունների առկայությունը,
2) ապահովագրական պատահարի տեղի ունենալը, պատահարի պահը, պատահարի մասնակիցները (ներառյալ՝ մեղավոր վարորդը),
3) տուժողին պատճառված վնասի չափը,
4) «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի կողմից տուժողին պատճառված վնասը հատուցված լինելը, հատուցման չափը,
5) «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի և Ընկերության միջև փոխադարձ հաշվարկի իրականացված լինելը, փոխադարձ հաշվարկի չափը,
6) պատասխանողի հանդեպ սուբրոգացիայի հիմքը՝ ապահովագրական պայմանագրի ընթացքում ավտոմեքենան որպես տաքսի վարելը:
Դատարանը գտնում է, որ ապացուցման կարիք ունեցող բոլոր փաստերը ենթակա են ապացուցման հայցվորի կողմից:
Միաժամանակ Դատարանը կողմերի համար սահմանում է ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար՝ մինչև 16.05.2023թ.՝ ժամը 12:30-ին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Սահմանել, որ սույն գործով ապացուցման են ենթակա հետևյալը փաստերը.

1.1 Ընկերության և Վահագն Արամի Էվինյանի միջև ապահովագրության հարաբերությունների առկայությունը,
1.2 ապահովագրական պատահարի տեղի ունենալը, պատահարի պահը, պատահարի մասնակիցները (ներառյալ՝ մեղավոր վարորդը),
1.3 տուժողին պատճառված վնասի չափը,
1.4 Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի կողմից տուժողին պատճառված վնասը հատուցված լինելը, հատուցման չափը,
1.5 Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի և Ընկերության միջև փոխադարձ հաշվարկի իրականացված լինել, փոխադարձ հաշվարկի չափը,
1.6 պատասխանողի հանդեպ սուբրոգացիայի հիմքը՝ ապահովագրական պայմանագրի ընթացքում ավտոմեքենան որպես տաքսի վարելը:
2. Սահմանել, որ նշված փաստերը ենթակա են ապացուցման հայցվոր Ընկերության կողմից:
3. Սահմանել, որ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ կարող են ներկայացվել մինչև 16.05.2023թ.՝ ժամը 12:30:
4. Նախնական դատական նիստ նշանակել 16.05.2023թ.՝ ժամը 12:30-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ





ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ. (0266) 2-22-02, tavush@court.am, court.am

ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Պատասխանող՝ Վահագն Էվինյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, Նոյեմբերյան, Կոթի 9 փ., 2-րդ նրբ., տ. 6

Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) կողմից թիվ ՏԴ/3772/02/22 քաղաքացիական գործով «Ապացուցման պարտականությունը բաշխելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Սույն գործով դատական նիստ է նշանակված 2023 թվականի հունիսի 06-ին՝ ժամը 11:30-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:

Առդիր՝ «1» թերթից:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`