Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/5785/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Գևորգ Կամոյի Ավալյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, Արծվաբերդ, 1 փ., 56 տ.



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/5785/02/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18 ապրիլի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)՝

նախագահությամբ՝
քարտուղարությամբ՝ դատավոր Նարինե Անանյանի,
Ռուզաննա Մամյանի,
դռնբաց դատական նիստում քննարկելով ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Անդրանիկ Կամոյի Ավալյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Կամո Ռազմիկի Ավալյանի, Ռիտա Սերյոժայի Ավալյանի և Գևորգ Կամոյի Ավալյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սույն քաղաքացիական գործով 18.04.2023թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված գործողությունները:
Դատարանը սահմանում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն և ապացուցման են ենթակա հետևյալ փաստերը.
1) Ընկերության՝ Անդրանիկ Կամոյի Ավալյանի պարտատեր հանդիսանալու փաստը.
2) Անդրանիկ Կամոյի Ավալյանի՝ թիվ 1966393 և թիվ 1966394 սեփականության վկայականներով անշարժ գույքերի ընդհանուր համատեղ սեփականության մասնակից հանդիսանալը, ընդհանուր գույքերում Անդրանիկ Կամոյի Ավալյանի ունեցած բաժինների չափերը, մնացած մասնակիցների կազմը.
3) Անդրանիկ Կամոյի Ավալյանի այլ գույքերի անբավարարությունն Ընկերության պարտավորության կատարման համար.
4) Անդրանիկ Կամոյի Ավալյանի բաժինները բնեղենով առանձնացնելու անհնարինությունը.
5) Անդրանիկ Կամոյի Ավալյանի բաժինների շուկայական արժեքները.
6) Ընկերության կողմից ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին պարտապանի բաժինները շուկայական գնով գնելու պահանջ ներկայացված լինելը.
7) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինները ձեռք բերելուց հրաժարվելը:
Դատարանը նաև գտնում է, որ ապացուցման կարիք ունեցող բոլոր փաստերը ենթակա են ապացուցման հայցվորի կողմից, ընդ որում, նշված փաստերը ենթակա են ապացուցման ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող յուրաքանչյուր գույքի մասով:
Միաժամանակ Դատարանը կողմերի համար սահմանում է ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար՝ մինչև 25.05.2023թ.` ժամը 17:30-ը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Սահմանել, որ սույն գործով ապացուցման են ենթակա հետևյալը փաստերը.
1.1 Ընկերության՝ Անդրանիկ Կամոյի Ավալյանի պարտատեր հանդիսանալու փաստը,
1.2 Անդրանիկ Կամոյի Ավալյանի՝ թիվ 1966393 և թիվ 1966394 սեփականության վկայականներով անշարժ գույքերի ընդհանուր համատեղ սեփականության մասնակից հանդիսանալը, ընդհանուր գույքերում Անդրանիկ Կամոյի Ավալյանի ունեցած բաժինների չափերը, մնացած մասնակիցների կազմը,
1.3 Անդրանիկ Կամոյի Ավալյանի այլ գույքերի անբավարարությունը Ընկերության պարտավորության կատարման համար,
1.4 Անդրանիկ Կամոյի Ավալյանի բաժինները բնեղենով առանձնացնելու անհնարինությունը,
1.5 Անդրանիկ Կամոյի Ավալյանի բաժինների շուկայական արժեքները,
1.6 Ընկերության կողմից ընդհանուր համատեղ սեփականության մնացած մասնակիցներին պարտապանի բաժինները շուկայական գնով գնելու պահանջ ներկայացված լինելը,
1.7 Ընդհանուր համատեղ սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինները ձեռք բերելուց հրաժարվելը:
2. Սահմանել, որ նշված փաստերը ենթակա են ապացուցման հայցվոր «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության կողմից:
3. Սահմանել, որ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ կարող են ներկայացվել մինչև 25.05.2023թ.՝ ժամը 17:30-ը:
4. Նախնական դատական նիստ նշանակել 25.05.2023թ.՝ ժամը 17:30-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`