Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0077/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ Կարեն Ասիրյանին

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի մայիսի 08-ի որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) թիվ ՀԿԴ/0077/02/23 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազության՝ ընդդեմ Գուրգեն Ռոբերտի Ասիրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Սեդա Ղազարյանի, Ստելլա Ասիրյանի և Կարեն Ասիրյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ, և նշանակվել է նախնական դատական նիստ 2023 թվականի հունիսի 05-ին, ժամը 15։00-ին, Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7):
Ի գիտություն․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դուք ունեք հետևյալ իրավունքները՝
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Դուք պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատական նիստին նախագահող դատավորի կարգադրությունները պարտադիր են դատավարության մասնակիցների համար:
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ թիվ ՀԿԴ/0077/02/23 քաղաքացիական գործով դատական նիստին մասնակցելու՝ որպես երրորդ անձ:
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Տեղեկացնում ենք, որ Որոշումը դեպոնացված է Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9):

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-23

Էլ. փոստ`