Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/6992/05/19 վարչական գործով ծանուցագիր

25.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Արման Մարտիրոսյանին
ք․Երևան, Հր․Քոչարի 14 շ․, 28 բն․


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր Ռ․Խանդանյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/6992/05/19 վարչական գործով ըստ հայցի Քրիստինե Բադեյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսերի գյուղապետարանի, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Արման Մարտիրոսյան, Արմեն Խաչատրյան, Արա Շահբազյան, Մոհամմադալի Խավարի, Վահե Վանիկի Դավուդյան՝ 25.03.2016 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված Գեղարքունիքի մարզ, համայնք Վարսեր, Սևան-Երևան մայրուղի 45 հողամաս հասցեում գտնվող թիվ 05-086-0128-0155 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ Արման Մարտիրոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը այն կոորդինատներով, որով այն համընկնում է Քրիստինե Բադեյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի հետ, առ ոչինչ ճանաչելու, որպես հետևանք՝ 13.04.2016 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված անշարժ գույքի նկատմամբ Արմեն Միշայի Խաչատրյանի, Արա Բաղարշակի Շահբազյանի, Մոհամմադալի Ահմադալի Խավարիի և Վահե Վանիկի Դավուդյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը այն կոորդինատներով, որով այն համընկնում է Քրիստինե Բադեյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի հետ, առ ոչինչ ճանաչելու, ՀՀ Կադաստրի կոմիտեին կադաստրային էլեկտրոնային քարտեզում ուղղում կատարելու միջոցով՝ մինչև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի ղեկավար Զ.Հարությունյանի Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին ուղղված 12.02.2016 թվականի թիվ 076-11 գրության և 15.02.2016 թվականի թիվ 076-13 գրության հիման վրա կատարված ուղղումները առկա իրադրությունը և կոորդինատները վերականգնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, դատական նիստը նշանակված է 01.06.2023թ., ժամը 16։30-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 11:
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):

Հասցե` Ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 29-31-05

Էլ. փոստ`