Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/19391/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 /հեռ. 010-23-93-93/


Ալվինա Սերգեյի Մագդեսյանին
/ՀՀ, ք.Էջմիածին, Կամոյի 6/

Ռուզաննա Ահարոնի Բարսեղյանին
/ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք 7 զնգ., 32 շենք, բն.35/

Ահարոն Վասիլի Գևորգյանին
/ՀՀ, ք.Երևան, Նորաշեն 25 շենք, բն. 78/

Սամվել Ահարոնի Գևորգյանին
/ՀՀ, ք.Երևան, Նորաշեն 25 շենք, բն. 78/


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/19391/02/21 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան




ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.02.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ.Մ.Բունիաթյանս, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի Ալվինա Սերգեյի Մագդեսյանի, Ռուզաննա Ահարոնի Բարսեղյանի ընդդեմ Ահարոն Վասիլի Գևորգյանի, Սամվել Ահարոնի Գևորգյանի՝ համատեղ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ալվինա Սերգեյի Մագդեսյանը, Ռուզաննա Ահարոնի Բարսեղյանը 04.05.2021թ. հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Ահարոն Վասիլի Գևորգյանի, Սամվել Ահարոնի Գևորգյանի՝ համատեղ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Սուքոյան) 18.05.2021թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Սուքոյան ի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/19391/02/21 քաղաքացիական գործը 17.02.2023թ մակագրվել և 22.02.2023թ. հանձնվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Վերոգրյալի հիման վրա` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով և 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/19391/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Ալվինա Սերգեյի Մագդեսյանի, Ռուզաննա Ահարոնի Բարսեղյանի ընդդեմ Ահարոն Վասիլի Գևորգյանի, Սամվել Ահարոնի Գևորգյանի՝ համատեղ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, ընդունել վարույթ:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`