Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/11848/17/23 արբիտրաժային գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:

29.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/11848/17/23
<<05>> ապրիլի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Գայանե Արտաշեսի Անտոնյանին
/ ք.Երևան, Շիրակի փ. Շ. 58, բն. 37

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր Իրավասության քաղաքացիական դատարանիդատավոր Հ. Շահնազարյանի 04.04.2023 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ որոշումը կհրապարակվի 04.05.2023 թվականին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր Իրավասության քաղաքացիական դատարանիԱջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան,Հալաբյան 41 ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դիմումը և դրան կից փաստաթղթերը, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Տեղեկացնում եմ, որ Դուք իրավունք ունեք Դատարան ներկայացնել գրավոր առարկություն կամ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում:
Միաժամանակ Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:


Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`