Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵՄԴ/3150/02/17 քաղաքացիական գործով ծանուցում

30.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3150/02/17

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԿԱՍԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ,
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ և ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04 մայիսի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Սպարտակ Գևորգի Սահակյանի ընդդեմ Անաստաս Հովհաննեսի Սարգսյանի, Գայանե Անաստասի Սարգսյանի, Մելսիդա Հարությունի Հարությունյանի՝ սեփականատիրոջ իրավունքի խախտումները վերացնելու՝ զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Կարապետյան) 20.10.2017 թվականի որոշմամբ Սպարտակ Գևորգի Սահակյանի հայցադիմումն ընդդեմ Անաստաս Հովհաննեսի Սարգսյանի, Գայանե Անաստասի Սարգսյանի, Մելսիդա Հարությունի Հարությունյանի՝ սեփականատիրոջ իրավունքի խախտումները վերացնելու՝ զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին, վերադարձվել է:
Հայցվորի կողմից կրկին ներկայացաված հայցադիմումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Կարապետյան) 14.11.2017 թվականի որոշմամբ, ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Կարապետյան) 05.03.2018 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
Սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 23.08.2018 թվականին մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Հովսեփյանին:
Դատավոր Ս. Հովսեփյանի 03.09.2018 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Բարձրագույն դատական խորհրդի 06.03.2023 թվականի թիվ ԲԴԽ-28-Ո-29 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Հովսեփյանի լիազորությունները պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարեցվել են:
Դատավոր Ս. Հովսեփյանի լիազորությունների դադարեցմամբ պայմանավորված՝ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 25.04.2023 թվականին մակագրվել է Դատարանին: Քաղաքացիական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 28.04.2023 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու (…) դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Նկատի ունենալով, որ սույն գործով դատարանի կազմը փոխվել է, Դատարանը գտնում է, որ գործի քննությունը պետք է սկսել սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմք` այդ հիմքը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և համապատասխանաբար գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու նպատակով, կամ երբ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, և գործը վարույթ է ընդունել նոր դատավորը։
Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, ուստի թիվ ԵՄԴ/3150/02/17 քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Վերոգրյալի հիման վրա, Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել, և հաշվի առնելով, որ գործի քննությունը սկսվում է սկզբից՝ պետք է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Ըստ հայցի Սպարտակ Գևորգի Սահակյանի ընդդեմ Անաստաս Հովհաննեսի Սարգսյանի, Գայանե Անաստասի Սարգսյանի, Մելսիդա Հարությունի Հարությունյանի՝ սեփականատիրոջ իրավունքի խախտումները վերացնելու՝ զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին, թիվ ԵՄԴ/3150/02/17 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 55-09-99

Էլ. փոստ`