Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0079/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ Հարություն Անդրիկյանին

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0079/02/23 քաղաքացիական գործը՝ ըստ հայցի՝ Տավուշի մարզի դատախազության՝ ընդդեմ Նարեկ Սարիբեկի Անդրիկյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Կիմ Անդրիկյանի, Հայկանուշ Անդրիկյանի, Սարիբեկ Անդրիկյանի, Կարինե Հարությունյանի, Մարիամ Անդրիկյանի, Հարություն Անդրիկյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին։
Դատարանի՝ թիվ ՀԿԴ/0079/02/23 գործով 2023 թվականի մայիսի 29-ի՝ «Նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) նշանակվել է նախնական դատական նիստ 2023 թվականի հուլիսի 14-ին, ժամը 15։00-ին, Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7)։
Դուք նշված օրը և ժամին հրավիրվում եք Հակակոռուպցիոն դատարան՝ սույն դատական նիստին մասնակցելու՝ որպես երրորդ անձ։
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար, և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Տեղեկացնում ենք, որ Որոշումը դեպոնացված է Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9)։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-23

Էլ. փոստ`