Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/9217/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում:

31.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/9217/02/23
<<31>> մայիսի 2023թ.

Քաղաքացիական գործով պատասխանող
Մայք Թոքաթլյանին
/ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փ., 56 շ., բն.26/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Գոհար Բենիամինի Ալեքսանյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Մայք Կարապետի Թոքաթլյանի (այսուհետ նաև Պատասխանող)՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան պողոտա 54 շենքի թիվ 3 ավտոտնակ հասցեում գտնվող անշարժ գույքի ½ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է 2023 թվականի մայիսի <<31>>-ին, ժամը՝ <<11:50>>-ին, նշված դատական նիստը տեղափոխվել է 2023 թվականի հունիսի <<12>>-ին, ժամը՝ <<11:50>>-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`