Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/0010/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

31.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


31 մայիսի 2023թ.


Երրորդ անձ՝ Գագիկ Մելքոնյանին
/հասցե՝ ք. Երևան, Արաբկիր, Վ. Դավթյան փ., տուն 1/

ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/0010/05/22 վարչական գործով ըստ հայցի Նարեկ Դավիթի Երիցյանի ընդդեմ ՀՀ նոտարական պալատի, երրորդ անձինք՝ Յուրիկ Մելքոնյան, Գագիկ Մելքոնյան, Միքայել Մելքոնյան, Աշխեն Սարիբեկյան, Արմիկ Հակոբյանս և Կադաստրի կոմիտե՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի՝ 04.07.2006 թվականի թիվ 22968 և 22969 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք՝ ք. Երևան, Արաբկիր, Վ. Դավթյան փողոց 1/3 հասցեում գտնվող անշարժ գույքին համադրվող մասով թիվ 2186681 սեփականության վկայականով հավաստվող ք. Երևան, Արաբկիր 29-րդ փողոց 1-1 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Յուրիկ Մելքոնյանի, Գագիկ Մելքոնյանի, Միքայել Մելքոնյանի և Աշխեն Սարիբեկյանի սեփականության իրավունքի պետական գրանցում/ներ/ը, 17 հուլիսի 2006թ. թիվ 6722 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա թիվ 2185332 և թիվ 26122019-01-0442 սեփականության վկայականներով հավաստվող ք. Երևան, Արաբկիր 29-րդ փողոց 1-1 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Արմիկ Սարգիսի Հակոբյանսի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջների մասին, Դուք, որպես երրորդ անձ, տեղեկացվում եք 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանում /հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 5 դատական նիստերի դահլիճ, հեռախոս՝ +(37410) 49-48-07/265/ կայանալիք դատական նիստի մասին:
(Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:






ԴԱՏԱՎՈՐ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՔՈՉԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +(37410) 49-48-07/265/

Էլ. փոստ`