Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ՍնԴ/0076/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

01.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս



Հայկուշ Թորոսյանին
(ՀՀ, ք. Երևան, Ն.Չարբախ 2-րդ փող., 21 տուն)



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ՍնԴ/0076/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ) ընդդեմ «Սվիֆտ Թայերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ՝ Սուրեն Վարդանյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ «Սվիֆտ Թայերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Արշակ Թորոսյանի, Հայկուշ Թորոսյանի՝ ԵԿԴ/0357/04/16 սնանկության գործով 30.05.2019 թվականի կայացած Երևանի, Շենգավիթ համայնքի, Արին-Բերդ փողոցի, թիվ 2/1 հասցեի անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ, սնանկության դատարանի 07.02.2023 թվականի վճռի դեմ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Հայկուշ Թորոսյանի վերջին հայտնի բնակության վայրի հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Ն.Չարբախ 2-րդ փող., 21 տուն հասցեն, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (321):

Դատավորի օգնական` Նանո Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 4948 11 321

Էլ. փոստ`