Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0751/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

01.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Գործ թիվ ԱՐԱԴ2/0751/02/22
«01» հունիսի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Լյուդվիգ Խալիլիօ Չարքազյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Արտենի, Սայաթ-Նովա փ., 33/3/
Խազալ Մաջիտի Չարքազյանի
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Արտենի, Սայաթ-Նովա փ., 33/3/
Թամարա Լյուդվիգի Չարքազյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Արտենի, Սայաթ-Նովա փ., 33/3/
Ջիվան Լյուդվիգի Չարքազյանի
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Արտենի, Սայաթ-Նովա փ., 33/3/
Ջամալ Լյուդվիգի Չարքազյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Արտենի, Սայաթ-Նովա փ., 33/3/
Խալիլ Լյուդվիգի Չարքազյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Արտենի, Սայաթ-Նովա փ., 33/3/

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ` դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Վ․Ղազարյանի
մասնակցությամբ՝
Հայցվորի ներկայացուցիչ Ա. Աթանեսյանի


25 մայիսի 2023թ. ք. Թալին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի` Իշխան Տիտալի Սլոյանի ընդդեմ Լյուդվիգ Խալիլի Չարքազյանի, Խազալ Մաջիտի Չարքազյանի, Թամարա Լյուդվիգի Չարքազյանի, Ջիվան Լյուդվիգի Չարքազյանի, Ջամալ Լյուդվիգի Չարքազյանի, Խալիլ Լյուդվիգի Չարքազյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ2/0751/02/22 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
Իշխան Տիտալի Սլոյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արագածավան համայնքի ղեկավարի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Լյուդվիգ Խալիլի Չարքազյանի, Խազալ Մաջիտի Չարքազյանի, Թամարա Լյուդվիգի Չարքազյանի, Ջիվան Լյուդվիգի Չարքազյանի, Ջամալ Լյուդվիգի Չարքազյանի, Խալիլ Լյուդվիգի Չարքազյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որը 28.07.2022 թվականին մակագրվել է Դատարանին:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 29.07.2022 թվականին:
Դատարանի 09.08.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 16.11.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանի 21․02․2023 թվականի որոշմամբ երրորդ անձինք ներգրավվել են որպես պատասխանողներ, իսկ պատասխանողը դարձել է երրորդ անձ։ Դատարանի որոշմամբ Արագածավան համայնքի ղեկավարը հանվել է գործին մասնակցող անձանց կազմից։
Դատարանի 20․04․2023 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 25․05․2023 թվականը։
Նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները և 25․05․2023թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում գործը համարել է դատաքննության նախապատրաստված։

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է նախնական դատական նիստի ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակը և սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Դատարանը, սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում, պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, լուծել է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 25․05․2023 թվականը։
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար, գործը համարում է նախապատրաստված դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 174-րդ, 188-րդ,199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Իշխան Տիտալի Սլոյանի ընդդեմ Լյուդվիգ Խալիլի Չարքազյանի, Խազալ Մաջիտի Չարքազյանի, Թամարա Լյուդվիգի Չարքազյանի, Ջիվան Լյուդվիգի Չարքազյանի, Ջամալ Լյուդվիգի Չարքազյանի, Խալիլ Լյուդվիգի Չարքազյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ2/0751/02/22 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության:
2. Դատական նիստ նշանակել 2023 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը «12։15»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, Խանջյան 13, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք, Աշտարակ, Տ. Մեծի 65

Հեռ..` 0232 35758

Էլ. փոստ`