Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0427/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

01.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Գործ թիվ ԱՐԱԴ2/0427/02/22
«01» հունիսի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Նարինե Ռուբիկի Ալեքսանյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Արտենի, Սայաթ-Նովա փ., 50-րդ տուն/
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17 մայիսի 2023թ. ք. Աշտարակ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով, ըստ հայցի՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Վարդիթեր Վարազդատի Ալեքսանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Ռուբիկ Հովհաննեսի Ալեքսանյանի, Արմեն Ռուբիկի Ալեքսանյանի, Նարինե Ռուբիկի Ալեքսանյանի, Արկադի Ռուբիկի Ալեքսանյանի՝ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնք Սայաթ-Նովա փողոցի, թիվ 50 բնակելի տուն հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 02 021 027 028 001, վկայականի համարը 358534/ անշարժ գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Վարդիթեր Վարազդատի Ալեքսանյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործին,

ՊԱՐԶԵՑ

«Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Վարդիթեր Վարազդատի Ալեքսանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Ռուբիկ Հովհաննեսի Ալեքսանյանի, Արմեն Ռուբիկի Ալեքսանյանի, Նարինե Ռուբիկի Ալեքսանյանի, Արկադի Ռուբիկի Ալեքսանյանի՝ վերոնշյալ պահանջով:
Դատարանի 02.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 08.08.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանը, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 15.11.2022 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 12.01.2023 թվականը։
12․01․2023 թվականի Դատարանի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և կասեցրել է գործի վարույթը:
12․05․2023 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-3406/23) «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից փորձագետի թիվ 23/125-1 եզրակացությունը:
Դատարանն, ուսումնասիրելով սույն գործում առկա փաստաթղթերը և «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից թիվ 23/125-1 փորձագետի եզրակացությունը՝ գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթն անհրաժեշտ է վերսկսել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե` նշանակվել է փորձաքննություն (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով, որ 12․05․2023 թվականին թիվ 23/125-1 փորձագետի եզրակացության ստացմամբ վերացել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու հիմքը, ուստի անհրաժեշտ է քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-160-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ2/0427/02/22 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել:
2. Նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հուլիսի 19-ին` ժամը «14։15»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք, Աշտարակ, Տ. Մեծի 65

Հեռ..` 0232 3-57-58

Էլ. փոստ`