Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՎԴ2/0227/05/21 վարչական գործով գրություն

01.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարությանօրենսգրքի 63-րդ հոդված




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9, հեռ. +37410-293-114
20.02.2023թ.
ՎԴ2/0227/05/21





Ստեփան Մանուկյանին
ՀՀ, ք. Եղվարդ, Չարենցի 42

Սույն գրությամբ հայտնում եմ, որ ըստ հայցի Ստեփան Մանուկյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 339 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ըստ հայցի Ատոմ Կարապետյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, մասնակցությամբ երրորդ անձ՝ Յակոբ Քէչէճեանի՝ 2021 թվականի օգոստոսի 06-ի Եղվարդ քաղաքի Չարենցի 42 տան ապօրինի ներխուժումը վերացնելու մասին բանավոր վարչական ակտը և 2021 թվականի սեպտեմբերի 13-ի բողոքը մերժելու և վարչական ակտն անփոփոխ թողնելու մասին թիվ 339 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ հայցի Սերգեյ Կարապետյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության` 2021 թվականի օգոստոսի 6-ի բանավոր վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ2/0227/05/21 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 15:10-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է 2023 թվականի հունիսի 08-ին, ժամը 15:50-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 11-րդ դատական նիստերի դահլիճ)։
Տեղեկացնում եմ նաև, որ գրությունը հասցեատիրոջ կողմից ստանալը վկայում է սույն գրությամբ նշված դատական նիստի ժամանակի և վայրի մասին վերջինիս կողմից պատշաճ ձևով ծանուցված լինելու մասին, ուստի խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի պատշաճ մասնակցությունը (անձը (կամ լիազորությունները) հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)):
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատշաճ ծանուցված բողոք բերած անձի և դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


Նախագահող դատավոր Կարեն Ավետիսյան

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճղ., 3/9

Հեռ..` +37410293114

Էլ. փոստ`