Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԿԴ/5527/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/5527/02/22
ԴԴ 23
«____»______________ 2023թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող Վարթան Ներսեսսյանին
Հասցե`ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 4-րդ միկրոշրջան, 36 շենք, 52 բնակարան

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա․Արզումանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդուհի Թորոյանի ընդդեմ Վարթան Ներսեսսյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
Նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00-ին (դատական նիստերի դահլիճ 1) և անհրաժեշտ է նշված օրը և ժամին` անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ներկայանալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ձեզ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն.
Դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Միաժամանակ նկատի ունենալով, որ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դժվար է պատճենահանել, ուստի Դուք ծանուցվում եք, որ նշված փաստաթղթերը դեպոնացված են և դրանց հետ կարող եք ծանոթանալ դատարանում:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`