Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/3686/05/23 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Ոսկեհատ Հարությունյանին /ք. Երևան, Ե. Կողբացի փողոցի 2ա շենք, թիվ 34, 35/

05.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Հակոբ Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Աիդա Աբրահամյանին և Ոսկեհատ Հարությունյան՝ Երևան քաղաքի Ե. Կողբացի փողոցի 2ա շենքի թիվ 34, 35 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Հակոբ Հարությունյանի առանձնացված բաժնի մասով Կադաստրի կոմիտեին իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավերցնելու պահանջի մասին:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 11:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:




ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ԱՂԱՋԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`