Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ//59524/02/22 քաղաքացիական գործով Տիգրան Անդրիասյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/59524/02/22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15 մայիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի /այսուհետև՝ Հայցադիմում/ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ Վաչագան Պողոսյանի և Տիգրան Անդրիասյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 01.12.2022թ. վարույթ է ընդունել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի հայցն ընդդեմ Վաչագան Պողոսյանի և Տիգրան Անդրիասյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Պատասխանող Վաչագան Պողոսյանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստացել է փոստային ծառայության միջոցով:
Պատասխանող Տիգրան Անդրիասյանին ուղարկված փոստային ծրարը վերադարձվել է դատարան: Վերջինիս ծանուցումն իրականացվել է բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի և հրապարակային ծանուցման միջոցով:
Պատշաճ ծանուցված պատասխանողները սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան չեն ներկայացրել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:
Նույն օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարանը պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 297-րդ, 298-րդ հոդվածներով, Դատարանը



Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/59524/02/22 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 08.09.2023թ., դատական իշխանության պաշտոնական կայքում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`