Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/5096/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

06.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանող՝ Արտուշ Էդգարի Մարգարյանին
Հասցե՝ ք. Դիլիջան, Կալինինի 13/1 տուն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/5096/02/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25 մայիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան),

քննարկելով ըստ հայցի Արեն Էդգարի Մարգարյանի օրինական ներկայացուցիչ Արաքսյա Գագիկի Ամիրխանյանի ընդդեմ Արտուշ Էդգարի Մարգարյանի և Արտուշ Ալիկի Մարգարյանի՝ տրանսպորտային միջոցները և տեխնիկաները հրապարակային սակարկություններով իրացնելու և ստացված գումարն ըստ բաժինների բաշխելու պահանջների մասին քաղաքացիական գործով փորձագետի միջնորդությունը՝ փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սույն գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ջավախյանի 14.02.2023թ. որոշմամբ նշանակվել է դատատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Փորձագետ(ներ)ին առաջադրվել է հետևյալ հարցերը.
ա) ZIL MMZ-4502 մակնիշի 08OS426 պետհամարանիշի, KAMAZ KS-3575 (KAMAZ53212) մակնիշի 18AA555 պետհամարանիշի, ZIL MMZ-45021 մակնիշի 18DD555 պետհամարանիշի,KAMAZ-5511 մակնիշի 18QQ555 պետհամարանիշի, ZIL130-80 մակնիշի 1800555 պետհամարանիշի, MERCEDES-BENZ ML մակնիշի 350 50OA050 պետհամարանիշի տրանսպորտային միջոցներից, CAT 428F էքսկավատոր ամբարձիչ գյուղատնտեսական տեխնիկայից և JCB-3CX SUPER մակնիշի գյուղատնտեսական տեխնիկայից տեխնիկապես հնարավոր է արդյոք բնեղենով առանձնացնել պարտապան Արեն Էդգարի Մարգարյանի բաժինն ընդհանուր գույքից, թե՝ ոչ, եթե այո, ապա ինչ կարգով,
բ) որքա՞ն է կազմում ZIL MMZ-4502 մակնիշի 08OS426 պետհամարանիշի, KAMAZ KS-3575 (KAMAZ53212) մակնիշի 18AA555 պետհամարանիշի, ZIL MMZ-45021 մակնիշի 18DD555 պետհամարանիշի,KAMAZ -5511 մակնիշի 18QQ555 պետհամարանիշի, ZIL130-80 մակնիշի 1800555 պետհամարանիշի, MERCEDES-BENZ ML մակնիշի 350 50OA050 պետհամարանիշի տրանսպորտային միջոցներից, CAT 428F էքսկավատոր ամբարձիչ գյուղատնտեսական տեխնիկայից և JCB-3CX SUPER մակնիշի գյուղատնտեսական տեխնիկայի շուկայական արժեքը,
գ) որքա՞ն է կազմում ZIL MMZ-4502 մակնիշի 08OS426 պետհամարանիշի, KAMAZ KS-3575 (KAMAZ53212) մակնիշի 18AA555 պետհամարանիշի, ZIL MMZ-45021 մակնիշի 18DD555 պետհամարանիշի,KAMAZ -5511 մակնիշի 18QQ555 պետհամարանիշի, ZIL130-80 մակնիշի 1800555 պետհամարանիշի, MERCEDES-BENZ ML մակնիշի 350 50OA050 պետհամարանիշի տրանսպորտային միջոցներից, CAT 428F էքսկավատոր ամբարձիչ գյուղատնտեսական տեխնիկայից և JCB-3CX SUPER մակնիշի գյուղատնտեսական տեխնիկայի՝ Արմեն Անուշավանի Հակոբյանին պատկանող 1/3 բաժնեմասի շուկայական արժեքը:
Նշված որոշմամբ Դատարանը կասեցրել է քաղաքացիական գործի վարույթը մինչև դատատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննության վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալը։
Դատավոր Ա. Ջավախյանի՝ այլ դատարան տեղափոխվելու կապակցությամբ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և մակագրվել Դատարանին, Դատարանի 28.02.2023թ. որոշմամբ ընդունվել է վարույթ, քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և նախնական դատական նիստ է նշանակվել 24.03.2023թ.:
Դատարանի 24.03.2023թ. որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին դատարանին հայտնի դառնալը:
25.05.2023թ. Դատարանին է հանձնվել ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջնորդությունն այն մասին, որ դատատեխնիկական բնագավառի հարցեր առկա չեն, իսկ դատաապրանքագիտական հարցերին լիարժեք և ամբողջական պարզաբանումներ տալու համար անհրաժեշտ են լրացուցիչ ելակետային տվյալներ: Միջնորդությամբ փորձագետը խնդրել է տրամադրել.
1. Հետազոտման առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերի պատճենները,
2. Հետազոտման առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցները՝ զննման և լուսանկարման աշխատանքներ կատարելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փորձաքննության ընթացքին խոչընդոտող հանգամանքների առկայության, ինչպես նաև փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհնարինության այլ դեպքերում փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել առաջին ատյանի դատարանին: Առաջին ատյանի դատարանն առանց դատական նիստ հրավիրելու անհապաղ որոշում է կայացնում փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին: Որոշման մեջ նշվում են բոլոր այն միջոցառումները, որոնք պետք է կատարվեն նշված խոչընդոտները վերացնելու, ինչպես նաև փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու համար, և դրանց կատարման ժամկետը: Որոշումը կամովին չկատարելու դեպքում որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման: Որոշումը կատարվում է անհապաղ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կասեցնելուց հետո մինչև դրա վերսկսումն արգելվում է գործով դատավարական գործողություններ կատարելը, բացառությամբ բացարկի կամ ինքնաբացարկի, հայցի ապահովման, ապացույցի ապահովման, հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, փորձագետի միջնորդությամբ փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու, կատարողական թերթ տալու հետ կապված դատավարական գործողությունների:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները դատարանը կատարում է առանց գործի վարույթը վերսկսելու՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման և ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից անհրաժեշտ է պահանջել փորձաքննության ենթակա, Էդգար Արտուշի Մարգարյանի (ՀԾՀ 230780093) անվամբ հաշվառված՝
1. ZIL MMZ-4502 մակնիշի 08OS426 պետհամարանիշի,
2. KAMAZ KS-3575 (KAMAZ53212) մակնիշի 18AA555 պետհամարանիշի,
3. ZIL MMZ-45021 մակնիշի 18DD555 պետհամարանիշի,
4. KAMAZ -5511 մակնիշի 18QQ555 պետհամարանիշի,
5. ZIL130-80 մակնիշի 1800555 պետհամարանիշի,
6. MERCEDES-BENZ ML մակնիշի 350 50OA050 պետհամարանիշի տրանսպորտային միջոցների,
7. CAT 428F էքսկավատոր ամբարձիչ,
8. JCB-3CX SUPER մակնիշի գյուղատնտեսական տեխնիկաների տեխնիկական անձնագրերի պատճենները (տեխնիկական անձնագրերում ներառված տեղեկատվությունը):
Միաժամանակ, Արտուշ Էդգարի Մարգարյանին և Արտուշ Ալիկի Մարգարյանին պետք է պարտավորեցնել սույն որոշումն ստանալուց հետո քսանօրյա (աշխատանքային օր) ժամկետում փորձաքննության ենթակա ՝ (1) ZIL MMZ-4502 մակնիշի 08OS426 պետհամարանիշի, (2) KAMAZ KS-3575 (KAMAZ53212) մակնիշի 18AA555 պետհամարանիշի, (3) ZIL MMZ-45021 մակնիշի 18DD555 պետհամարանիշի, (4) KAMAZ -5511 մակնիշի 18QQ555 պետհամարանիշի, (5) ZIL130-80 մակնիշի 1800555 պետհամարանիշի, (6) MERCEDES-BENZ ML մակնիշի 350 50OA050 պետհամարանիշի տրանսպորտային միջոցների, (7) CAT 428F էքսկավատոր ամբարձիչ, (8) JCB-3CX SUPER մակնիշի գյուղատնտեսական տեխնիկաները ներկայացնել փորձաքննության, որի կատարման վայրի հասցեն է՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 23, փորձաքննություն իրականացնող կազմակերպությունն է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, հեռախոսահամար՝ (010-44-11-37, 30-25):
Ընդ որում, Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը անհապաղ կուղարկվի հարկադիր կատարման, որի դեպքում պարտապանը կրելու է կատարողական ծախսերը հատուցելու պարտականությունը («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդված):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 5-րդ, 88-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջնորդությունը՝ փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին, բավարարել:
1.1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Ջավախյան) 14.02.2023թ. որոշմամբ նշանակված փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու նպատակով
ա) ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից պահանջել մինչև 07.06.2023թ. Դատարանին ներկայացնել. փորձաքննության առարկա հանդիսացող՝ ZIL MMZ-4502 մակնիշի 08OS426 պետհամարանիշի, KAMAZ KS-3575 (KAMAZ53212) մակնիշի 18AA555 պետհամարանիշի, ZIL MMZ-45021 մակնիշի 18DD555 պետհամարանիշի,KAMAZ-5511 մակնիշի 18QQ555 պետհամարանիշի, ZIL130-80 մակնիշի 1800555 պետհամարանիշի, MERCEDES-BENZ ML մակնիշի 350 50OA050 պետհամարանիշի տրանսպորտային միջոցների, CAT 428F էքսկավատոր ամբարձիչ գյուղատնտեսական տեխնիկայի և JCB-3CX SUPER մակնիշի գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական անձնագրերի պատճենները (տեխնիկական անձնագրերում ներառված տեղեկատվությունը)՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:
բ) Արտուշ Էդգարի Մարգարյանին և Արտուշ Ալիկի Մարգարյանին պարտավորեցնել սույն որոշումն ստանալուց հետո քսանօրյա (աշխատանքային օր) ժամկետում փորձաքննության ենթակա՝ (1) ZIL MMZ-4502 մակնիշի 08OS426 պետհամարանիշի, (2) KAMAZ KS-3575 (KAMAZ53212) մակնիշի 18AA555 պետհամարանիշի, (3) ZIL MMZ-45021 մակնիշի 18DD555 պետհամարանիշի, (4) KAMAZ -5511 մակնիշի 18QQ555 պետհամարանիշի, (5) ZIL130-80 մակնիշի 1800555 պետհամարանիշի, (6) MERCEDES-BENZ ML մակնիշի 350 50OA050 պետհամարանիշի տրանսպորտային միջոցների, (7) CAT 428F էքսկավատոր ամբարձիչ, (8) JCB-3CX SUPER մակնիշի գյուղատնտեսական տեխնիկաները ներկայացնել փորձաքննության, որի կատարման վայրի հասցեն է՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 23, փորձաքննություն իրականացնող կազմակերպությունն է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, հեռախոսահամար՝ (010-44-11-37, 30-25):

Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
Որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի պարտապանի հաշվին՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`