Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/25484/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 /հեռ. 010-23-93-93/

Արթուր Արամայիսի Մուրադյանին
/ՀՀ, ք.Երևան, Վարշավյան փող., 43 տուն/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/25484/02/22 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան/



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.03.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ.Մ.Բունիաթյանս, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Արթուր Արամայիսի Մուրադյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

<<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ը 19.05.2022թ. հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Արթուր Արամայիսի Մուրադյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) 01.06.2022թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ս.Հովսեփյան) 04.10.2022թ. որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթը դադարեցնելու և ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Հովսեփյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/25484/02/22 քաղաքացիական գործը 13.03.2023թ մակագրվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Վերոգրյալի հիման վրա` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով և 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը



Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/25484/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Արթուր Արամայիսի Մուրադյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ













Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`