Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՀԿԴ/0044/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«07» հունիսի, 2023թ.
Նախագահող դատավոր` Լ.Դրմեյան

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
N ՀԿԴ/0044/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով


Երրորդ անձ Գոհար Օթարյանին
(ՀՀ, Տավուշի մարզ, ք.Իջեւան, Սպանդարյան փ., շենք 4, բն.36)


ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ.Դրմեյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0044/02/23 (ՏԴ/1778/02/22) հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Տավուշի մարզի դատախազության ընդդեմ Գևորգ Խաչատուրի Օթարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Ալվարդ Գևորգյանի, Խաչատուր Օթարյանի, Գարիկ Օթարյանի, Գոհար Օթարյանի, Գառնիկ Օթարյանի, Սրբուհի Օթարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից Գևորգ Օթարյանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Գևորգ Օթարյանին հասանելիք գումարի վրա տարածելու պահանջի մասին։
Սույն գործով, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2023 թվականի հունիսի 22-ին, ժամը 12:00-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):


Դատական նիստին ներկայանալու դեպքում խնդրում եմ Ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՆԻԿՈԼԱՅԱՆ



Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`