Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/49834/02/22քաղաքացիական գործով «Արմնիժ գրուպ» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

«Միկրոկապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և պատասխանողներ Վահե Յուրիկի Սարգսյանի, Արթուր Սպարտակի Ղազարյանի և Սիրանուշ Հակոբի Տոնապետյանի միջև 15.05.2023թ. կնքված հաշտության համաձայնությունը, ինչպես նաև պատասխանող «Արմնիժ գրուպ» ՍՊԸ-ի դեմ հայցապահանջից հրաժարվելու դիմումը դատարանը չի քննարկել՝ հաշտության համաձայնությունը ստորագրող և դատարանին ներկայացնող Խաչատուր Դևրիկյանի լիազորությունները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածին հակասելու հիմքով՝ ներկայացված չէ վերջինիս փաստաբան հանդիսանալու կամ հայցվոր ընկերության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելը հավաստող որևէ փաստաթուղթ, վերջին հանգամանքի մասին նշում չկա նաև տրված լիազորագրում:
Նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 22.06.2023թ., ժամը 15:30-ին:


Դատավորի օգնական Տ. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`