Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԵԴ/19587/02/18

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի
տնօրեն` Արմեն Թադևոսյանին
/ ՀՀ, ք.Երևան, Միկոյան փող., 6 շենք, բն. 35/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը::

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

ԵԴ/19587/02/18

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.03.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի Արմեն Պետրոսյանի, Ռոբերտ Պետրոսյանի ընդդեմ Արմեն Թադևոսյանի, Լուսաբեկ Սամվելյանի, Մանյակ Ռևազյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Արա Գրիգորյանի, Սիմա Ղուկասյանի, «Նորաշեն 2007» բարեգործական հասարակական կազմակերպության, Խաչատուր Սահակյանի, Ստեփան Մեսրոպյանի, Էդուարդ Մկրտչյանի, Աշոտ Թադևոսյանի, Սյուզաննա Գրիգորյանի, «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի տնօրեն` Արմեն Թադևոսյանի, երրորդ անձ` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի աշխատակազմի Երևանի ստորաբաժանում` սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք` գործարքները մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սոֆի Պետրոսյանը, Արմեն Պետրոսյանը, Ռոբերտ Պետրոսյանը 11.09.2018թ. հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Արմեն Թադևոսյանի, Լուսաբեկ Սամվելյանի, Մանյակ Ռևազյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Արա Գրիգորյանի, Սիմա Ղուկասյանի, «Նորաշեն 2007» բարեգործական հասարակական կազմակերպության, Խաչատուր Սահակյանի, Ստեփան Մեսրոպյանի, Էդուարդ Մկրտչյանի, Աշոտ Թադևոսյանի, Սյուզաննա Գրիգորյանի, երրորդ անձ`ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի աշխատակազմի Երևանի ստորաբաժանում` սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք` գործարքները մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 07.11.2016թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի արձանագրային որոշմամբ Արմեն Վոլոդյայի Թադևոսյանը հանվել է պատասխանողների կազմից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.01.2019թ. որոշմամբ Արմեն Վոլոդյայի Թադևոսյանը ներգրավվել է որպես պատասխանող:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.03.2019թ. որոշմամբ թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործը փոխանցվել է ՀՀ Սնանկության դատարան:
Թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործը 03.04.2019թ-ին մակագրվել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր Լ.Կատվալյանին:
ՀՀ Սնանկության դատարանի (դատավոր Լ.Կատվալյան) 05.04.2019թ. որոշմամբ թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործը հանձնվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
Թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործը 08.05.2019թ մակագրվել է Ռ.Ներսիսյանին, որը 20.05.2019թ. ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ.Ներսիսյան) 04.07.2019թ. որոշմամբ թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործը ուղարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին` գործի ենթակայությունը որոշելու նպատակով:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի 17.07.2019թ. թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործի ենթակայությունը որոշելու մասին որոշմամբ` թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործը ենթակա է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2020թ. որոշմամբ թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործը փոխանցվել է ՀՀ Սնանկության դատարան:
Թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործը 02.07.2020թ-ին մակագրվել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր Լ.Կատվալյանին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Լ.Կատվալյան) 13.07.2020թ. որոշմամբ թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործը ուղարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին` գործի ենթակայությունը որոշելու նպատակով:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի 27.07.2020թ. թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործի ենթակայությունը որոշելու մասին որոշմամբ` թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործը ենթակա է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործը 11.08.2020թ մակագրվել է Զ.Նախշքարյանին, որը 14.08.2020թ. ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Զ.Նախշքարյան) 02.06.2022թ. կայացրել է որոշում՝ թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործից առանձնացվել է ըստ հայցի Սոֆի Պետրոսյանի ընդդեմ Արմեն Թադևոսյանի, Լուսաբեկ Սամվելյանի, Մանյակ Ռևազյանի, Սարգիս Հովհաննիսյանի, «Նորաշեն 2007» բարեգործական հասարակական կազմակերպության, «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի տնօրեն` Արմեն Թադևոսյանի, երրորդ անձ` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի աշխատակազմի Երևանի ստորաբաժանում՝ սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք՝ գործարքները մասնակի անվավեր ճամաչելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Նախշքարյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործը 24.03.2023թ. մակագրվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Վերոգրյալի հիման վրա` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով և 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/19587/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Պետրոսյանի, Ռոբերտ Պետրոսյանի ընդդեմ Արմեն Թադևոսյանի, Լուսաբեկ Սամվելյանի, Մանյակ Ռևազյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Արա Գրիգորյանի, Սիմա Ղուկասյանի, «Նորաշեն 2007» բարեգործական հասարակական կազմակերպության, Խաչատուր Սահակյանի, Ստեփան Մեսրոպյանի, Էդուարդ Մկրտչյանի, Աշոտ Թադևոսյանի, Սյուզաննա Գրիգորյանի, «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի տնօրեն` Արմեն Թադևոսյանի, երրորդ անձ` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի աշխատակազմի Երևանի ստորաբաժանում` սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք` գործարքները մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, ընդունել վարույթ:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 246101

Էլ. փոստ`