Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/19718/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը-ծանուցագիր

11.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Խաչատուր Սուրենի Գասպարյանին
ք.Երևան, Շարուրի փողոց 10 շենք, բնակարան 4

Վաչագան Խաչատուրի Գասպարյանին
ք.Երևան, Շարուրի փողոց 10 շենք, բնակարան 4

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/19718/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ/19718/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06․03․2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ «ԳՐԻՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Մանվել Գրիգորյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ԳՐԻՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Խաչատուր Սուրենի Գասպարյանի, Վաչագան Խաչատուրի Գասպարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ԳՐԻՄԱՆ» ՍՊԸ գործադիր տնօրեն Մանվել Ենգիբարի Գրիգորյանը 05.05.2021թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Խաչատուր Սուրենի Գասպարյանի, Վաչագան Խաչատուրի Գասպարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը 07.05.2021 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.05.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
«ԳՐԻՄԱՆ» ՍՊԸ գործադիր տնօրեն Մանվել Ենգիբարի Գրիգորյանը կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.07.2022 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.07.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը մասնակիորեն բավարարվել է: Դատարանը որոշել է հայցագնի՝ 600.159 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ Խաչատուր Սուրենի Գասպարյանին և Վաչագան Խաչատուրի Գասպարյանին պատկանող գույքի վրա:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Հայկ Գրիգորյանի կողմից 15.04.2022 և 09.04.2022 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումները դատարան են մուտքագրվել 09.11.2022 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 10.02.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ «ԳՐԻՄԱՆ» ՍՊԸ գործադիր տնօրեն Մանվել Ենգիբարի Գրիգորյանը հայտնել է, որ պատասխանող Վաչագան Խաչատուրի Գասպարյանը 2018 թվականի սեպտեմբերի 03-ից ընդունվել է աշխատանքի «ԳՐԻՄԱՆ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունում՝ որպես անվտանգության համակարգերի էլեկտրոմոնտաժող:
2020 թվականի հունիսի 9-ին և 10-ին Ընկերությունից ստորագրությամբ ստացել է տեսահսկման և պահպանության սարքեր՝ ընդհանուր 536․000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, վերը նշված գումարը 2020 թվականի հունիսի 15-ին ընկերության դրամարկղ մուտքագրելու պայմանով, որը չի կատարել:
Նշված փաստը հաստատվում է ընկերության ապրանքանյութային պահանջագրերում Վաչագան Գասպարյանի ստորագրությամբ:
2020 թվականի հունիսի 15-ին ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի համաձայն՝ Վաչագան Գասպարյանն ազատվել է աշխատանքից (արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված' աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում):
Հայցվորը պատասխանողից պարբերաբար պահանջել է կատարել ստանձնած պարտավորության մարում, սակայն վերջինս պատճառաբանել է, որ չի հրաժարվում իր պարտավորությունների կատարումից և գումարը կվերադարձնի ունենալու դեպքում:
2020 թվականի օգոստոսի 13-ին Վաչագան Գասպարյանի հայրը՝ Խաչատուր Գասպարյանը, ներկայացել է «ԳՐԻՄԱՆ» ՍՊԸ և տնօրինության հետ կնքել համաձայնագիր, ըստ որի՝ պարտավորվել է իր որդու փոխարեն մարել 536.000 ՀՀ դրամ պարտավորությունը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը:
Համաձայնության մեջ նշվել է նաև պարտավորությունը չկատարելու դեպքում 2020 թվականի հունիսի 16-ից սկսած որպես պարտավորությունների ժամկետների խախտում վճարել տուժանք' ՀՀ Կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով՝ որպես հաշվարկի սկիզբ ընդունելով 2020 թվականի հունիսի 16-ը:
2021 թվականի փետրվարի 24-ին «ԳՐԻՄԱՆ» ՍՊԸ-ի տնօրինությունը դատարան դիմելու պայմանով հայցադիմումի օրինակի տեսքով իրազեկել է Վաչագան Գասպարյանին, որն էլ հանդիպել է տնօրինությանը՝ խոստանալով մինչև 2021 թվականի մայիսի 1-ը մարել պարտավորությունը:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ հայցվորը դատարանին խնդրել է պատասխանողներ Խաչատուր Սուրենի Գասպարյանից և Վաչագան Խաչատուրի Գասպարյանից համապարտության կարգով հօգուտ հայցվորի բռնագանձել 600․159 ՀՀ դրամ, որից 536․000 ՀՀ դրամը, որպես ստանձնած պարտավորության գումար, 64․159 ՀՀ դրամ՝ որպես հաշվեգրվող տոկոսներ։
Խնդրել է նաև 536․000 ՀՀ դրամին որպես տույժ հաշվարկել տարեկան 24% հաշվեգրվող տոկոսները՝ սկսած 06.05.2021թ. մինչև պարտավորության դադարման օրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/19718/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի սեպտեմբերի 13-ին` ժամը «14:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/19718/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) «ԳՐԻՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Խաչատուր Սուրենի Գասպարյանի, Վաչագան Խաչատուրի Գասպարյանի միջև պարտավորաիրավական հարաբերությունների ծագման փաստը,
բ) 536․000 ՀՀ դրամ արժողությամբ տեսահսկման և պահպանության սարքերը Վաչագան Խաչատուրի Գասպարյանին փաստացի հանձնված լինելու և Վաչագան Խաչատուրի Գասպարյանի կողմից դրանք ստացված լինելու փաստերը,
գ) 536․000 ՀՀ դրամ արժողությամբ տեսահսկման և պահպանության սարքերի արժեքը վերադարձնելու Վաչագան Խաչատուրի Գասպարյանի պարտավորության առկայության փաստը,
դ) պարտքի գումարը 600․159 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 536․000 ՀՀ դրամը՝ որպես ստանձնած պարտավորության գումար, 64․159 ՀՀ դրամ՝ որպես հաշվեգրվող տոկոսներ,
ե) ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու և կետանցի առկայության փաստերը,
զ) Խաչատուր Սուրենի Գասպարյանի, Վաչագան Խաչատուրի Գասպարյանի համապարտ պատասխանողներ հանդիսանալու փաստը:
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն ներկայացված պահանջի մերժման, այդ թվում՝ սահմանված ժամկետում «ԳՐԻՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ ստանձնած պարտավորության պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 13.09.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`