Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ2/0037/05/18 վարչական գործ Երրորդ անձ Արմեն Հովհաննիսյանին /Աստղաձոր, 52 փողոց, տուն 35/

18.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դատաքննության թիվ ՎԴ2/0037/05/18 վարչական գործով ըստ հայցի Կարեն Մաթոսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ՝ Աստղաձոր համայնքի իրավահաջորդ Մարտունի համայնք, Ատոմ Ապետյան, Արմեն Հովհաննիսյան՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի 114-րդ փողոցի թիվ 2 հասցեի 0,1334 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ 2017 թվականի ապրիլի 3-ին իրականացված իրավունքների պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին
Սույն գործով դատաքննությունը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 16:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:

Ծանոթություն. Չներկայանալու հետևանքները
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն`
- Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելու և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
- Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`