Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/51114/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/51114/02/21
14.09.2023թ.

«Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին ք.Երևան, Շիրակի փող. 2 ՕԲ 26բն.

Հայկ Արամի Գաբրիելյանին
Արմավիրի մարզ, Արմավիր, Ավետիսյան փ. 174


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/51114/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.09.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Կարինե Ղումաշյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ Հայկ Արամի Գաբրիելյանի՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ Բ21 1739 ԿՏ եզրակացությունը փորձաքննությանը ներկայացվող իրավական ակտերին հակասող ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն 10.11.2021թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ Հայկ Արամի Գաբրիելյանի՝ մեղավորությունը ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.11.2021թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
«Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Կարինե Ղումաշյանի կողմից 22.09.2022թ. միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հայցի հիմքը և առարկան լրացնելու վերաբերյալ:
Ներկայացված միջնորդությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Կարինե Ղումաշյանը խնդրել է թույլատրել թիվ ԵԴ/51114/02/21 քաղաքացիական գործով հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը՝ հետևյալ կերպ. «պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ Բ21 1739 ԿՏ եզրակացությունը ճանաչել փորձաքննությանը ներկայացվող իրավական ակտերին հակասող»:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան և/կամ առարկություն չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/51114/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի փետրվարի 26-ին` ժամը «10:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/51114/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը.
Ա) պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ Բ21 1739 ԿՏ եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացվող իրավական ակտերին հակասող ճանաչելու հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցեն ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայությունը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 26.02.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ











Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`