Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ4/1725/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

դիմող՝ Օհանես Ֆելիքսի Ջոթյանին
հասցե` Լոռու մարզ, Մեծ Պարնի, 3 փ․, 57


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ դիմումի Օհանես Ֆելիքսի Ջոթյանի` շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 07․11․2023 թվականին, ժամը 11:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Դատական նիստի ընթացքում դատարանի կայացրած որոշմամբ` բավարարվել է Ձեր ներկայացուցչի միջնորդությունը և որոշվել է առաջարկել Ձեզ ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ՝ վկայի ցուցմունքի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե որպես վկա հանդես եկող գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք տալուց կամ գործին մասնակցող անձի հարցին պատասխանելուց, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել գործին մասնակցող անձի հրաժարվելը կամ խուսափելը ցուցմունք տալուց կամ պատասխանելուց, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այն փաստերը, որոնց վերաբերյալ գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, համարել ապացուցված:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:





ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`