Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ6/0075/05/20 վարչական գործով հրապարակային ծանուցում

27.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 29-31-09


Թամարա Գևորգյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, գյ. Լեռնանցք, 13-րդ փ., 4-րդ փկղ, 4-րդ տնակ

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ6/0075/05/20 վարչական գործով ըստ Հայկ Վոլոդյայի Գևորգյանի, Վլադիմիր Հայկի Գևորգյանի ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Լեռնանցք համայնքի ղեկավարի, երրորդ անձ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե, Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակարանների /բնակելի տների/ հատկացման հարցերով հանձնաժողով, ՀՀ Լոռու մարզպետարան, Նունե Հայկի Գևորգյան, Թամարա Հայկի Գևորգյան, Լուսինե Հայկի Գևորգյան, Վահրամ Հայկի՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 05-ին, ժամը 16:15-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 9-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ե. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 09

Էլ. փոստ`