Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/4061/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող՝ Հայկ Արամի Վարդանյանի
ներկայացուցիչ՝ Յուրի Մարտիրոսյանին
հասցեն`ք.Երևան, Կիևյան 1


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ելենա Միխայլովնա Վարդանյանի ընդդեմ Հայկ Արամի Վարդանյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Վանաձորի համայնքապետարանի, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Թագուհի Մարտիրոսյանի՝ սեփականության իրավունքի ճանաչման և որպես հետևանք ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 155 վկայագիրը, Վանաձոր համայնքի ղեկավարի 23.04.2019 թվականի թիվ 728 որոշումը և սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հայկ Արամի Վարդանյանի ընդդեմ Ելենա Միխայլովնա Վարդանյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 14․11․2023 թվականին, ժամը 12:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`