Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/17974/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Թիվ ԵԴ/17974/02/22 քաղաքացիական գործով

Վկա Գևորգ Սամվելի Սիրանոսյանին
հասցե՝ ՀՀ,ք.Երևան Լենինգրադյան փող.4շ. բն.66
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/17974/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Հրաչիկ Սերյոժայի Քոչարյանի ընդդեմ Արմեն Արթուրի Նուբարյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին և ըստ հակընդդեմ հայցի Արմեն Արթուրի Նուբարյանի ընդդեմ Հրաչիկ Սերյոժայի Քոչարյանի, երրորդ անձ «Գոլդս Մոթորս» ՍՊԸ-ի՝ գործարքն առոչինչ ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Դատարանի կողմից 25.10.2023 թվականին ժամը 16։400-ին նշանակվել է դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Դուք՝ Նորայր Արշակի Ջավադյանը, կրկին հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (ՀՀ ք.Երևան, Հալաբյան 41ա) հասցեով հեռ. (010-511-813) կամ m.stepanyan@court.am էլեկտրոնային հասցեով) թիվ ԵԴ/17974/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Հրաչիկ Սերյոժայի Քոչարյանի ընդդեմ Արմեն Արթուրի Նուբարյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին և ըստ հակընդդեմ հայցի Արմեն Արթուրի Նուբարյանի ընդդեմ Հրաչիկ Սերյոժայի Քոչարյանի, երրորդ անձ «Գոլդս Մոթորս» ՍՊԸ-ի՝ գործարքն առոչինչ ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, որը գտնվում է դատաքննության փուլում, որպես վկա, մասնակցելու դատական նիստի, որը տեղի է ունենալու 2023 թվականի հոկտեմբերի 25-ին 16։40-ին:
Ծանուցում. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՔՈՉԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան Հալաբյան 41 Ա

Հեռ..` 010 511 813 /434/

Էլ. փոստ`