Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0889/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

24.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս


ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ
ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՀՀ Սյունիքի մարզ ք.Սիսիան, Գ. Նժդեհի 6, հեռ. 0283-2-3220, e-mail sisian@court.am

ԴԴԱ-17- Ե-
24 հունվարի 2024թ.


Պատասխանող՝ Աշոտ Ռազմիկի Սարգսյանին
ՀՀ Սյունքի մարզ, ք. Գորիս, Յու. Բաշխյան փող., տ. 5

Երրորդ անձ՝ Լուսինե Ավրորայի Տոռոզյանին
ՀՀ Սյունքի մարզ, ք. Գորիս, Յու. Բաշխյան փող., տ. 5


Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0889/02/23


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ


Հայտնվում է, որ թիվ ՍԴ3/0889/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի հունվարի 24-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 2024թ. փետրվարի 6-ին ժամը 10:30-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գ. Նժդեհի 6), այն պատճառաբանությամբ, որ պատասխանողի և երրորդ անձի կողմից՝ հաշտության համաձայնության հաստատման դիմումի քննարկումը իրենց բացակայությամբ իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում ներկայացված չի եղել: Նաև հայտնվում է, որ հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ Հայցվորի դիմումի քննարկումը կիրականացվի 06.02.2024թ. ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
Նշվածի հիման վրա առաջարկվում է Ձեզ մինչև հաջորդ նախնական դատական նիստը ներկայացնել դիրքորոշում հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ դիմումի կապակացությամբ, այդ թվում հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ դիմումի քննարկմանը Ձեր մասնակցելու ցանկության առկայության կամ բացակայության մասին:
Պարզաբանվում է, որ հաշտության համաձայնության քննարկման և դրա հաստատումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում Դատարանը կայացնում է վճիռ, որը պետք է պարունակի նաև հաշտության համաձայնության բառացի շարադրանքը:


Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1.Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել
գործը քննել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3.Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:



Դատավորի գործավար Ն. Հայրապետյան
















Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`