Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/19245/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am


Հասմիկ Սերժիկի Երեմյանի
ներկայացուցիչ Գոհար Գասպարյանին
ք. Երևան, Ավան, Դուրյան 47 շենք, բնակարան 32

Վասպուրակ Անդրանիկի Կարախանյանին
ՀՀ, Արարատի մարզ, Գյուղ Նոր Կյանք, Թումանյան փող., 29 տ

Վասպուրակ Անդրանիկի Կարախանյանին
ՌԴ, ք. Մոսկվա, գ. Կռասնայա Պախռա. Կալուժսկոյե խճուղի, 6

ԵԴ/19245/02/21

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.03.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվոր Հասմիկ Սերժիկի Երեմյանի ներկայացուցիչ Գոհար Գասպարյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/19245/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Հասմիկ Սերժիկի Երեմյանի ընդդեմ Վասպուրակ Անդրանիկի Կարախանյանի` հայրության ճանաչման և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հասմիկ Սերժիկի Երեմյանը 19.10.2021թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ընդդեմ Վասպուրակ Անդրանիկի Կարախանյանի` հայրության ճանաչման և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին, որը 22.10.2021թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.05.2021թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2021թ. որոշմամբ թիվ ԵԴ/19245/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2022թ. որոշմամբ հայցվոր Հասմիկ Սերժիկի Երեմյանի միջնորդությունը բավարարվել է, հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը ճանաչվել է թույլատրելի:
Հասմիկ Սերժիկի Երեմյանը ներկայացված հայցադիմումով և հայցի հիմքւ և առարկայի միջնորդությամբ Դատարանին խնդրել է ճանաչել Վասպուրակ Անդրանիկի Կարախանյանի հայրությունը 21.02.2018 թվականին ծնված Տիգրան Վասպուրակի Երեմյանի նկատմամբ, Վասպուրակ Անդրանիկի Կարախանյանից հօգուտ իր խնամքին գտնվող անչափահաս երեխա՝ Տիգրան Վասպուրակի Երեմյանի /ծնված՝ 21.02.2018թ./ բռնագանձել ալիմենտ կայուն դրամական գումարով՝ ամսական 150.000 ՀՀ դրամի չափով մինչև երեխայի չափահաս դառնալը:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան և/կամ առարկություն չի ներկայացվել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.10.2022 թվականի որոշմամբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:
Հայցվոր Հասմիկ Սերժիկի Երեմյանի ներկայացուցիչ Գոհար Գասպարյանի կողմից 31.01.2023 թվականին դատարան է ներկայացվել դատագենետիական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն, որը հայցվորի ներկայացուցիչը պնդել է 2023 թվականի փետրվարի 01-ին հրավիրված դատական նիստի ժամանակ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2023 թվականի որոշմամբ նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձաքննության եզրակացության ստացումը:
ՀՀ ԱՆ «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 31.05.2023թ. գրություն է ստացվել Դատարան՝ փորձաքննությունն անկատար թողնելու վերաբերյալ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Թիվ ԵԴ/19245/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Հասմիկ Սերժիկի Երեմյանի ընդդեմ Վասպուրակ Անդրանիկի Կարախանյանի` հայրության ճանաչման և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2024թ. մայիսի 06-ին, ժամը 15:00-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ















Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`