Ծանուցում թիվ 22-54-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ Ռոզա Գագիկի Ծառուկյանին
14.09.2022
Թիվ 22-54-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ
Ռոզա Գագիկի Ծառուկյանին
(հաշվառման հասցե՝ Կոտայքի մարզ, Աբովյան, Առինջ, Պ. Սևակի թղմ., 14 փ., 8 տ.)
Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2022 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-604 հեռախոսահամարին:
Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50
Հեռ..` 010-511-604
Էլ. փոստ`