Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 22-26-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ Երվանդ Վազգենի Զախարյանին (հաշվառման հասցե՝ ք. Երևան, Նոր-Նորք, Բագրևանդի փողոց, տուն 44)

09.08.2023

Տիպ` Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում
Հայտատու` ՀՀ գլխավոր դատախազություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներ

Թիվ 22-26-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ
Երվանդ Վազգենի Զախարյանին
(հաշվառման հասցե՝ ք. Երևան, Նոր-Նորք, Բագրևանդի փողոց, տուն 44)

Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Ըստ այդմ, հայտնում եմ, որ անհրաժեշտ է ներկայանալ սույն թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 10:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում՝ օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով հարկավոր է նախապես զանգահարել 010-311-224 հեռախոսահամարին:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 50

Հեռ..` 010-311-224

Էլ. փոստ`