Թիվ 22-53-21 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ Արտակ Մաթևոսի Դավթյանին (հաշվառված՝ ք.Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, շինություն հ/հ 41, բն. 24)
10.10.2024
Թիվ 22-53-21 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ
Արտակ Մաթևոսի Դավթյանին
(հաշվառված՝ ք.Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, շինություն հ/հ 41, բն. 24)
Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-311-229 կամ 010-511-695 հեռախոսահամարին:
Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծ 50
Հեռ..` 010-311-229
Էլ. փոստ`