Թիվ 22-52-21 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ Արթուր Վահանի Բաղդասարյանին
21.10.2024
Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (Երևան, Տիգրան Մեծ պող. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման:
Միաժամանակ, առաջարկվում է ներկայանալ ս/թ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնել՝ նախապես կապ հաստատելով 010-511-651 հեռախոսահամարով:
Հասցե` Երևան, Տիգրան Մեծ 50
Հեռ..` +37410511651
Էլ. փոստ`