Թիվ 22-35-24 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ Մերի Արմենի Ստեփանյանին
30.10.2024
Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արմեն Ալբերտի Ստեփանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որոի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (Երևան, Տիգրան Մեծ պող. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
Միաժամանակ, առաջարկվում է ներկայանալ ս/թ նոյեմբերի 07-ին՝ ժամը 16:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնել՝ նախապես կապ հաստատելով 010-511-651 հեռախոսահամարով:
Հասցե` Երևան, Տիգրան Մեծ 50
Հեռ..` +37410511651
Էլ. փոստ`