Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային մրցույթներ հայտարարելու մասին

11.12.2020

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետ

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթներ:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28

Հեռ..` 010 52 94 06

Վեբ կայք` tvradio.am

Էլ. փոստ`