Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվապահական հաշվառման և սոցիալական ծրագրերի իրականացման բաժնի ավագ հաշվապահի արտաքին մրցույթ

25.01.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
ՀՀ կառավարության 2018թ-ի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 24-րդ կետ

ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ
Արտաքին
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
1.Դիմում (առցանց)
2.Անձնագիր և/կամ նույնականացման քարտ` լուսապատճենով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք)
3.Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ լուսապատճենով
4.Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ լուսապատճենով
5.Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ լուսապատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ լուսապատճենով
6. Մեկ լուսանկար՝ 3X4 չափսի
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ ենթախմբի պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորմանը (այսուհետ՝ Թեստավորում) մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղակավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվապահական հաշվառման և սոցիալական ծրագրերի իրականացման բաժնի (ծածկագիր՝ 43-35.3-Մ3-1) ավագ հաշվապահի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Դիմումներն ընդունվում են 2021 թվականի հունվարի 25-ից մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ։
Թեստավորումները կանցկացվեն Քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (ք. Երևան, Տերյան 89)՝ 2021 թվականի մարտի 1-ին:
Թեստավորմանը մասնակցել ցանկացող քաղաքացիները Թեստավորման վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Սարյան 22, հեռախոսահամար՝ 010-52-53-40 (108,118), էլեկտրոնային փոստի հասցե՝ competence@psrc.am:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏ
01-02-2021
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ
2021-03-01
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ
11:00:00
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենք (ք․Երևան Տերյան 89)
ԹԵՍՏԻ ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ
90 րոպե
ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Խնդրի լուծում
Հաշվետվությունների մշակում
Բարեվարքություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենք
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք
«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենք
«Ժամանակավեր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենք
«Բյուջետային համակարգի մասին» օրենք
«ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ՝ հաստատված ՀՀ ֆինանսների նաշարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի N725-Ն հրամանով, (ՀՀՀՀՍ), պարագրաֆ 1.2»
 «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.,
(էջեր՝ 70-129,)
 Ինֆորմատիկա 7-րդ դասարան: Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012 թ.,
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
03-03-2021 11:00:00
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
ք․Երևան Սարյան 22
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՒԱՉԱՓ
Հարցարան
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ
175 932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵpsrcinfo@psrc.am
ՀԱՍՑԵք. Երևան, Սարյան փող., 22 շենք
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
+37410-52-53-40
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
25-01-2021

Հասցե` ք. Երևան, Սարյան 22

Հեռ..` +374 10 52 53 40 - 108, 118, 204

Վեբ կայք` www.psrc.am

Էլ. փոստ`