Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ներքին մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

05.10.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՀ Սահմանադրություն․ հոդվածներ՝ 7, 48, 88, 89, 91, 92, 93, 110, 124, 181, 194, 195 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723 ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդվածներ՝ 24, 40, 60 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143949

04/10/2021թ․
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ներքին մրցույթ Հանձնաժողովի ֆինանսատնտեսական վարչության հաշվապահի (ծածկագիր՝ 42-27․1-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել համապատասխան մարմնի (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի) հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին։
Հանձնաժողովի ֆինանսատնտեսական վարչության հաշվապահի (ծածկագիր՝ 42-27․1-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝
1․ դիմում, /առցանց/
2․ անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար (ներ)),
3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսանկար(ներ),
4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի լուսանկար կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 8-ը ներառյալ:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Գ․Քոչար 21ա):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Գ․Քոչար 21ա):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 175 932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՀՀ Սահմանադրություն․ հոդվածներ՝ 7, 48, 88, 89, 91, 92, 93, 110, 124, 181, 194, 195 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդվածներ՝ 24, 40, 60
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143949

ՀՀ հարկային օրենսգիրք, հոդվածներ՝ 150, 151, 156, 158
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=155468
«Գնումների մասին» օրենք, հոդվածներ` 2, 3, 19, 26, 55 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121796
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 5, 6, 8, 20, 22, 25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143984

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 170, 176, 195, 197
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154246

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 4, 5, 7, 56
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141948

«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 5, 9, 14
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=118729

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 3, 4, 24
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153413
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 6, 7, 9-10, 12, 17, 18, 20, 21, 24, 27, 30 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 3, 4, 28, 31, 32 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
https://cso.gov.am/sections/competence
«Հաշվետվությունների մշակում»
«Խնդրի լուծում»
«Բարեվարքություն»
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (www.cso.gov.am) առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ BalayanG@elections.am, հեռ. 010545247:

Հասցե` Գ․Քոչար 21ա

Հեռ..` 010 54 52 47

Էլ. փոստ`